Հունիսի 19-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը զենք-զինամթերք է թողնում Հաղթանակ թաղամաս տանող կամրջի տակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՊՍՄ» տիպի ատրճանակ պահունակով` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: