Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 2 միավոր տրանսպորտային միջոց կօտարի դասական աճուրդով: ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 20-ին որոշեց թույլատրել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կցված մեքենաների օտարումը:
«Մերսեդես Բենց C-280» մեքենան 1997 թ. արտադրության է, մեկնարկային գինն է մոտ 3.2 մլն դրամ (մոտ 7.7 հազ. դոլար):
«Պեժո 406» մեքենան 2002 թ. արտադրության է, մեկնարկային գինն է 2.77 մլն դրամ (մոտ 6.6 հազ. դոլար):




























