Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 450 տոննա փաթեթավորված ցեմենտ կգնի` տոննան 52 հազ. դրամով (50 կգ պարկը` 2600 դրամ): ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 20-ին որոշեց թույլ տալ պաշտպանության նախարարությանը` գնման պայմանագիր կնքել «Արարատ ցեմենտի» հետ:
Ըստ պաշտպանության նախարարության նեերկայացրած տեղեկանքի` Մ-400 մակնիշի ցեմենտը «Միկա ցեմենտի» կողմից առաջարկվել է 53 հազ. դրամով, իսկ «Արարատ ցեմենտի» կողմից` 52 հազ. դրամով: Նախապատվությունը տրվել է ցածր գնային առաջարկ ներկայացնողին:




























