«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 20-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411.08 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 1.2 կետով կամ 0.29%-ով:
Բորսայում այսօր վաճառվել է 1.64 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը կրկին բարձրացել է մինչեւ 410 դրամ, վաճառքինը` 413 դրամ:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է մյուս արժույթների նկատմամբ: Եվրոյի փոխարժեքն այսօր իջել է մինչեւ 1.3209 դոլար: Հունիսին Գերմանիայում արտադրական ոլորտի ակտիվությունը նախատեսվածից ցածր է եղել, ու այս տեղեկատվության հրապարակումը շուկայում նպաստել է եվրոյի թուլացմանը:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.7041 ռուբլի: Դոլարը թանկացել է ռուբլու նկատմամբ:




























