Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ մի քանի լրագրողներ եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ դուրս են եկել:

Հեռանալու պատճառն այն «կրկեսն է, որը կազմակերպել են» իրավապաշտպան Իրակլի Կակաբաձեն եւ լրագրող Շալվա Ռամիշվիլին:

«Բերել էին մարդկանց, ովքեր կրկեսային ներկայացում ցույց տվեցին: Ես հեռացա, քանի որ չեմ ցանկանում մասնակցել կրկեսային ներկայացմանը»,-հայտարարել է նա: Որոշ լրագրողներ դեմ են կտտանքներով տեսանյութերի ցուցադրմանը, հաղորդում է «Ինտերպրեսսնյուզը»:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները նշել են, որ չեն եկել տեսանյութեր դիտելու, սակայն հանդիպումը սկսվել է հենց դրանց ցուցադրությունից: Այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանում հունիսի 17-ին հայտնաբերվել են հատուկ ստորգետնյա պահեստներ, որոնք ստեղծվել են երկրի նախկին իշխանությունների ներկայացուցիչների անմիջական ղեկավարությամբ: Հայտնաբերվել է նաեւ ընդդիմադիր հայացքների տեր անձանց վերաբերյալ տեղեկություններ ու լուսանկարների արխիվ: Նախատեսվում էր, որ եթե 2012թ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տաներ «Միասնական ազգային շարժումը», ընդդիմադիրներին պետք է ձերբակալեին` հիմնվելով կեղծ մեղադրանքների վրա: