Հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ներմուծումը կազմել է 1.6 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2.6%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը` հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա:
Արտահանումը հունվար-մայիսին աճել է 9.2%-ով եւ կազմել 561 մլն դոլար:
Այսպիսով` հունվար-մայիսին Հայաստանի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1.07 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.1%-ով:




























