Ռուսաստանցի պատգամավոր Անդրեյ Իսաեւը լրագրողներին համարել է «հանրության ամենահետամնաց դասը»:

«Նրանք մերկացնում են կոռուպցիան, իսկ մենք հրաշալի հասկանում ենք, որ մեր երկրում ամենակոռումպացված ոլորտը  ԶԼՄ-ներն են: Ինչ է «ջինսան», ինչ են  պատվիրված նյութերը: Միթե դա մենք չենք տեսնում կամ լսում»,-հայտարարել է Իսաեւը:

«Ես ինքս էլ նախկինում լրագրող եմ եղել եւ իրավունք ունեմ ասել այդ մասին. լրագրողներն այսօր քաղում են սեփական գործունեության պտուղները: Նրանցից շատերը դարձել են մեր հայրենական տնական լիբերալիզմի շղթայված շները»:

«Ներկայումս, լրագրողները, ցավոք,  մեր հանրության ամենահետամնաց դասն են: Շատ եմ ցավում, որ այդ դասն արթնացել է ու սկսել պայքարել»,-հայտարարել է «Եդինայա Ռոսիայի» պատգամավորը: