Հայաստանի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում գերի ընկած Ռաֆիգ Հասանովի եւ Անար Խանբաբօղլու Հաջիեւի հետ։
ԿԽՄԿ աշխատակիցները գերիների պահման մոնիտորինգ են անցկացրել եւ դեմ առ դեմ հանդիպել նրանց։ Հասանովը ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով նամակ է ուղարկել ընտանիքին։ Բարդում ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Հասանովի ընտանիքի հետ եւ հանձնել իրենց որդու նամակը, ինչպես նաեւ նրանցից վերցրել պատասխան նամակը։ Գերու հայրը՝ Ռահման Հասանովը հայտնել է, որ Ռաֆիգը նամակում ողջունում է ողջ Սաֆարլի ավանին։ «Նա գրում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է։ Բարեւներ է ուղարկում իր հարազատներին, ծանոթներին ու ավանի բնակիչներին»,- ասել է հայրն ու հավելել, որ որդուն ուղղված նամակում նա ողջունել է նրան ու ասել, որ սպասում են նրա վերադարձին։
1989 թվականին ծնված Ռաֆիգ Հասանովը հայկական կողմ է անցել 2008 թվականի հոկտեմբերի 8-ին։



























