Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հունիսի 21-ին, սահմանել է «Երեւան-Ջուր» ընկերության սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները։ Ըստ այդմ, ջրօգտագործողները օգտագործված 1 խմ ջրի դիմաց կվճարեն 170, 256 դրամ, նախկինում գործող 174, 059 դրամի փոխարեն։

Որոշումն ուժի մեջ կտնի հուլիսի 21-ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Երեւան Ջուրը» Հանձնաժողովին առաջարկել էր սակագինը նվազեցնել 8 դրամով` 1 խմ ջրի համար 174.059 դրամը դարձնելով 166.044 դրամ:

Սակայն ընկերությունը հանձնաժողովին ուղղված գրության մեջ տեղեկացրել էր, որ եթե էլեկտրաէներգիայի սակագինը տարվա ընթացքում փոխվի, ապա կներկայացնեն նոր հաշվարկ:

Ըստ վարձակալության պայմանագրի` «Երեւան ջուր» ընկերությունը պարտավոր է մինչեւ յուրաքանչյուր տարվա փետրվարի 28-ը ներկայացնել տվյալ տարվա հուլիսից ուժի մեջ մտնող սակագների նոր հաշվարկ:

Հիշեցնենք, որ Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը վարձակալության են հանձնվել ֆրանսիական Veolia Water ընկերությանը: