Ոստիկանները պարզել են հունիսի 8-ին, Աշոցք գյուղում տեղի ունեցած ավտովթարի իրական հանգամանքները:
Հունիսի 8-ին, ժամը 00.10-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Աշոցք գյուղում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել բետոնյա պատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ավտոմեքենայում գտնվող ուղեւորը քթի շրջանում ստացել է սալջարդ վնասվածք:
Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:




























