Հունիսի 20-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցի թիվ 8 շենքի բակից բերման են ենթարկել 42-ամյա Արսեն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. դեկտեմբերի 13-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի Կրասնոարմեյսկիի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























