Հունիսի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացած թոշակառու կինը կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 201 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով եւ հայտնել, որ 1995 թ. ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ զոհված որդուն պատկանող այդ զենք-զինամթերքն ինքը գտել է տան նկուղում` մաքրման աշխատանքներ կատարելիս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























