Հունիսի 20-ին, ժամը 08.10-ի սահմաններում, «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Անհաղթի եւ Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: