Հունիսի 20-ին, ժամը 23.10-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: