Սամեգրելոյի գաղտնարանից գտնված խոշտանգումներով տեսանյութերի գործում ներգրավված անձանցից մեկը՝ ոստիկան Պաատա Կիրիան, Թբիլիսիում հարցաքննության ժամանակ փորձել է ինքնասպան լինել:

Նա քննիչի սեղանից վերցրել է գրենական պիտույքներից մեկը եւ ինքն իրեն վնասել որովայնի հատվածում, նրան տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:

ՆԳՆ մամուլի ծառայության պետ Նինո Գիորգոբիանիի խոսքով՝ տուժածի առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:

Սամեգրելոյում զենք եւ խոշտանգումների մասին տեսանյութեր պարունակող գաղտնարանի հայտնաբերումից  հետո ինը մարդ էր ձերբակալվել, այդ թվում՝ մի քանի գործող ոստիկաններ: