Հայաստանը պաշտոնական մակարդակում պետք է բողոքի նոտա արտահայտի` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու կապակցությամբ: Այս մասին հունիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Արա Պապյանը` մեկնաբանելով տեղեկությունները Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ցամաքային սպառազինություն վաճառելու վերաբերյալ:
Պապյանի խոսքով` անընդունելի է, երբ Հայաստանի ռազմավարական գործընկերը խոշոր խմբաքանակով սպառազինություն է վաճառում Ադրբեջանին. «Եթե Ռուսաստանն իսկապես ռազմավարական գործընկեր է, ապա պետք է հակառակ իր տնտեսական շահերի, զենք չվաճառի Ադրբեջանին: Ավելին, Հայաստանը միշտ էլ հավատարիմ է եղել Ռուսաստանին, մինչդեռ Ռուսաստանը դա չի գնահատում»: Պապյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանին բազմիցս զրկել են Արեւմուտքի օգնությունից` հայտարարելով, որ վերջինս Ռուսաստանի դաշնակիցն է, ուստի Ռուսաստանից էլ պետք է օգնություն ընկալել:




























