Ռուսաստանը չի ցանկանում եւ մտադիր չէ կորցնել Հայաստանը, քանի որ լիովին վստահ է, որ համոզված է, որ Երեւանը «ոչ մի տեղ չի փախչի»: Այս մասին հունիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Արա Պապյանը` մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ցամաքային սպառազինություն վաճառելու մասին տեղեկությունները:
Քաղաքագետի խոսքով` զենքի խոշոր խմբաքանակի վաճառքը պատճառ չի հանդիսանա Ադրբեջանի եւ ԼՂՀ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսմանը եւ դրա պատճառն այն, չէ, որ Ռուսաստանը կխանգարի դրան. «Արեւմուտքին պատերազմը ձեռնտու չէ, քանի որ միայն BP ընկերությունը արդեն իսկ մեծ կորուստներ կկրի` անկախ պատերազմի ելքից: Սակայն պետք չէ մոռանալ, որ մեր ռազմավարական գործընկերը` Ռուսաստանը, սպառազինություն է մատակարարում մեր թշնամուն, ինչ կործանարար կարող է լինել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»:
Փորձագետի համոզմամբ` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը շահեկան դիրքում կհայտնվի եւ կառաջարկի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ գտնվող Հայաստանին ընտրություն կատարել: Բնականաբար, ընտրությունը կարվի հօգուտ Ռուսաստանի, այլ ոչ թե Արեւմուտքի:




























