Ամառային արձակուրդների շրջանում «Յունիբանկն» առաջարկում է նոր ժամկետային ավանդ «Ամառային», որի առանձնահատկությունը բարձր տոկոսադրույքներն են կարճ ժամանակահատվածի համար` սկսած 3 ամսից: Ավանդը կարելի է ձեւակերպել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով հետեւյալ տոկոսադրույքներով` 13% տարեկան ՀՀ դրամի, 8-9% տարեկան` ԱՄՆ դոլարի եւ 6% տարեկան` եվրոյի դեպքում: «Ամառային» ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 000 դրամ կամ 300 դոլար/եվրո: Ավանդը կարող են ձեւակերպել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Տվյալ ավանդը ներդրած բոլոր անձանց տրամադրվում են ArCa կամ Visa Electron, ինչպես նաեւ UNIPAY կոմունալ վճարումների քարտեր: «Ամառային» ավանդը կարելի է ձեւակերպել մինչեւ 2013թ. օգոստոսի 31-ը:
«Յունիբանկն» առաջարկում է բարձր` 13% տարեկան տոկոսադրույք «Ամառային» ավանդի համ
Հասանելի է
русскийՏեղադրություն



























