Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել մայրաքաղաքի բժշկական հաստատությունների, այդ թվում համաբուժարանների ու բժշկական կենտրոնների շուրջ երեք տասնյակ բուժաշխատողների՝ բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի համար։
Բուժաշխատողներին շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ Երեւանի քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին կարեւորագույն այս ոլոտում մեծ նվիրումով աշխատելու համար եւ հավաստել, որ քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո են։
«Վստահ եմ, որ միասնաբար կյանքի կկոչենք բոլոր ծրագրերն ու ստանձնած պարտավորությունները՝ ոլորտն էլ ավելի կայացած ու կատարելագործված տեսնելու համար»,– նշել է Դավիթ Օհանյանը։




























