2013 թ. ընթացքում` հունվարի 1-ից մինչ հունիսի 19-ը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է հանրապետության տարբեր հատվածներում օձեր նկատելու վերաբերյալ 104 ահազանգ, որոնցից 54-ի դեպքում նշված վայրերում օձ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ 2012 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է օձեր նկատելու վերաբերյալ 78 ահազանգ, որոնցից 34-ի դեպքում ահազանգի վայրում օձ է հայտնաբերվել։
2013 թ. հունվարի 1-ից մինչ հունիսի 19-ը ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ստացվել է օձի խայթոցի վերաբերյալ 6 հաղորդագրություն, որի հետեւանքով եղել է 6 տուժած։
2012 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է օձի խայթոցի 14 դեպք, որոնց հետեւանքով եղել է 14 տուժած։




























