Այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ական:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի սակրավորական ջոկատը:

Հայտնաբերվել են 80 եւ 120 մմ-անոց ականանետի ականներ: