Այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 14.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է , որ «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 324 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 50-ամյա Ռոբերտ Իսկանդարյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ռ. Իսկանդարյանը տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:




























