Այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 16.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում եւ չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 17.23-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին ընկած հայտնաբերել են 91-ամյա Թամարա Հ.-ին, ում հոսպիտալացրել են Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: