Ռուսաստանի պետդուման երրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որով արգելվում է ռուս երեխաների որդեգրումը օտարերկրացի նույնասեռ զույգերի կողմից:
Ռուս երեխաներ չեն կարող որդեգրել նաեւ օտարերկրացի միայնակ քաղաքացիները, որտեղ օրինականացված են նույնասեռ ամուսնությունները: Օրինագծին կողմ է քվեարկել 444 պատգամավոր:
Այս օրինագծով նաեւ պարզեցվել է ներքին որդեգրման գործընթացը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինը հայտարարել էր, որ եթե խորհրդարանն ընդունի նույնասեռ զուգերի կողմից երեխա որդեգրումն արգելող օրենքը, ինքը կստորագրի այն:
Ներկայումս աշխարհի 14 երկրներում թույլատրված են նույնասեռ ամուսնությունները:




























