Միացյալ Նահանգները ճանաչել է Հոլոքոսթը, Դարֆուրի ցեղասպանությունը, եւ ժամանակն է որ ճանաչի նաեւ Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով նիստում հայտարարել է դեմոկարտ կոնգրեսական Դոնալդ Փեյնը։

Իսկ Հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը, որը ներկայացնում է Կալիֆոռնիա նահանգը, նշել է, թե Կալիֆոռնիան դեռ մեկ սերունդ առաջ է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։ Ռոյսը ներկայացրել է Հայոց ցեղասպանության արհավիրքները՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին կոչ անելով կողմ քվեարկել թիվ 252 բանաձեւին։

Հայոց ցեղասպանության բանաձեւին դեմ է արտահայտվել դեմոկրատ կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը՝ պատճառաբանելով, թե բանաձեւի ընդունումը կարող է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այս պահին Կոնգրեսի հանձնաժողովն ընդմիջում է անում, ինչից հետո բանաձեւի քննարկումը շարունակվելու է։