Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի լճակում այսօր հունիսի 21-ին  ջրահեղձ է եղել 46-ամյա Սուրեն Բուդաղյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ժամը 20.14-ին տեղի ուժերով դուրս է բերվել նրա դին:

Ողջաբերդի գյուղապետ  Նորայր Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Բուդաղյանը գնացել էր խոտ քաղելու, իսկ լիճը մեծ չէ: Նա չբացառեց, որ Սուրեն Բուդաղյանը հանկարծամահ է եղել եւ ընկել լիճը: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ շատ լավ ընտանիքի հայր է: Աղջիկը ուսանողուհի է, իսկ որդին ծառայում է բանակում եւ մնացել է 6 ամիս, որ զորացրվի: