Հունիսի 27-ին «Փարավոն» համալիրում տեղի ունենալիք հերթական էլիտար հարսանիքին չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանը:  Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը եւ հավելում.

«Այդ օրը տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր եւ «Բարս»  ընկերության տնօրեն Մարինե Չատինյանի որդու հարսանիքը: Մարինե Չատինյանը նաեւ Քոչարյանների խնամին է. վերջինիս ավագ որդին էլ նրանց փեսան է՝ աղջկա ամուսինը: «Պատճառներ ման մի եկեք, Քոչարյանն արտասահմանում է լինելու այդ օրերին, դրա համար չի մասնակցելու»,- ասացին լավատեղյակները: Ի դեպ, սեփական խնամու «օբյեկտում» կազմակերպված այդ հարսանիքին չի մասնակցելու նաեւ Հովիկ Աբրահամյանը:

«Ինքն էլ պաշտոնական այցով Ուկրաինա է մեկնելու, իր դեպքում էլ բան ման մի եկեք»,- հորդորեց նույն աղբյուրը: Փաստորեն, հարսանիքին մասնակցելու են «յուրայիններով»` Սերժ Սարգսյանը, նրան այլեւս դիմավորող ու ճանապարհող Գագիկ Ծառուկյանը, կառավարության անդամները, մոտ հազար մարդ: Ի դեպ, նաեւ  Խաչատուր Սուքիասյանն է հրավիրված»,- գրում է «Հրապարակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):