Ռուսական Կրասնոյարսկ քաղաքի ոստիկանները եւ հոգեբանները համոզել են հարբած դեռահասին բաց թողնել առեւանգած աղջկան, որին ազատելու դիմաց նա պահանջում էր 100 հազար ռուբլի փրկագին եւ մեքենա:
Հունիսի 22-ի առավոտյան Սվերդլովի թաղամասում հարբած երիտասարդը, դանակով զինված, առեւանգել էր մի աղջկա եւ փրկագին պահանջել: 1995թ. ծնված տեղի բնակիչը ցանկանում էր ստանալ 100 հազար ռուբլի եւ մեքենա:
Ըստ ՆԳՆ-ի` 24-ամյա աղջիկը հյուր էր գնացել հարբած երիտասարդի տուն եւ հայտնվել գերության մեջ, հաղորդում է ՆՏՎ-ն: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, տեղի ՆԳՆ-ի ղեկավարությունը, հոգեբանները եւ ՕՄՕՆ-ը:
Իրավապահները երկու ժամ բանակցել են առեւանգողի հետ: Վերջինս դուրս է բերել աղջկան եւ անմիջապես ձերբակալվել: Քննիչները պարզում են հանցագործության դրդապատճառները, քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը:




























