Հունիսի 19-ին Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ, ինքնասպան եղած 22-ամյա Մանվել Հազրոյանը, հարազատների պնդմամբ, ինքնասպան չի եղել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Նա ցանկացել է ինչ-որ բացահատումներ անել։

Այս մասին ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց վերջինիս հորաքույրը։ «Մանվելի վերքը պարանի վերք չէ, այլ սուր գործիքով է արված։ Նրան գրիմ են արել ու լեյկոպլաստով հավաքել։ Նա որոշել էր ողջ ճշմարտությունը պատմել, դրա համար տարել են մենախուց եւ արել այն, ինչ ուզել են։ Այսօր տղայի թաղումն է, եւ մենք անձամբ նկարելու ենք, որ բոլորը տեսնեն, գոնե այդ հրեշների արածը պարզ լինի, ու արդարությունը վերականգնվի»։ Հիշեցնենք, որ  2010 թ. նոյեմբերի 19 -ին ԼՂՀ բանակի շարքային Մանվել Հազրոյանը կենցաղային հողի վրա ծագած միջադեպի արդյունքում կրակել էր իր ծառայակիցների վրա, ինչի արդյունքում չորս զինվոր էր մահացել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ Հազրոյանին ցմահ ազատազրկման էր դատապարտել»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):