Հունիսի 21-ին, ժամը 20.07-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Նոր Եդեսիա գյուղի բնակիչ 61-ամյա Սիլվա Աշխարոնյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:



























