Իրաքում սպանվել է երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դահիճներից մեկը:
Իրաքում արգելված արաբական սոցիալիստական վերածննդի «Բաաս» կուսակցության հայտարարությունում նշվում է, որ գրոհայինները Մուհամեդ Սասըֆ ալ-Մալիքիին ճանաչել են Սադամ Հուսեյնի մահապատժի կադրերում:
«Բաաս» կուսակցության փոխանցմամբ՝ նախկին դահիճի վրա հարձակումը կատարվել է Բաղդադից հարավ գտնվողն Էլ-Յուսուֆիա քաղաքի մոտ, հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:
Գրոհայինների պնդմամբ՝ Սադամ Հուսեյնի մահապատժի կադրերում նա սկզբում փորձում է սեւ դիմակ հագցնել նախկին նախագահի գլխին, իսկ երբ վերջինս հրաժարվում է, դահիճը նրան ուղեկցում է կախաղանի մոտ: Սահադմ Հուսեյնի մահապատժին մասնակից լինելուց հետո ալ-Մալիքին բանջարեղենի վաճառողից դարձել է Իրաքի վարչապետի անվտանգության պահպանության աշխատակցի եւ սերժանտի կոչում ստացել, հաղորդում է «Վզգլյադը»:
Իրաքի նախկին նախագահը կախաղանի է բարձրացվել 2006 թվականի դեկտեմբերի 30-ի առավոտյան:




























