Երեւանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են  թեժ գծի հեռախոսահամարներ, որոնցով բարձրացվող հարցերի ուղղությամբ ամենօրյա հետեւողական աշխատանք է իրականացվում:

Մայիսի ամփոփ տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514 – 187, 514-236 հեռախոսահամարներին 2379 հեռախոսազանգ է ստացվել: Քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ եւ սպառիչ պատասխաններ: Եղել են նաեւ դեպքեր, երբ, կախված հարցի բովանդակությունից,  քաղաքացիներն ուղորդվել են տվյալ հարցով զբաղվող համապատասխան գերատեսչություն:

Վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նշված ժամանակահատվածում ստացվել է 518 հեռախոսազանգ: Արագ արձագանքման շնորհիվ՝ բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:

ԱԻՆ  ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծին ստացված շուրջ 7500 զանգերից Երեւանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում  ներկայացված 157 հարցերն անմիջապես ընթացք են ստացել:

Թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված հեռախոսազանգերը հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտադիտարկումներ են անցկացվում  հեռախոսազանգերի,  դրանց տրվող պատասխանների եւ վերլուծությունների արդյունքների վերաբերյալ: