Հունիսի 20-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Նանսենի փողոցի եւ Գայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 35-ամյա Արամ Վ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով:

Խափանման միջոցը` կալանք:

Արամ Վ.-ն ներկայացվել է Արաբկիրի բաժին: