Հունիսի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Արշալույս գյուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել ծառին եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: