Հունիսի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, թիվ 35 երթուղու «ԳԱԶել-322132» մակնիշի միկրոավտոբուսը Երեւանի Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի հետեւանքով կինը եւ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: