Հունիսի 21-ին, ժամը 01.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խանջյան փողոցում բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























