Հունիսի 21-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 13 շենքի մոտից ձոր տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ եւ ինքնաձիգի 60 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: