Արմատական «ՀԱՄԱՍ» խմբավորման առաջնորդները հայտարարել են երկու պաղեստինցիների կախաղանի բարձրացնելու մասին, որոնք մեղավոր են ճանաչվել Իսրայելի օգտին լրտեսության կատարելու մեջ: Նրանց մահապատժի են ենթարկել այսօր՝ հունիսի 22-ի առավոտյան, Գազայի կենտրոնական բանտում:
«ՀԱՄԱՍ» խմբավորումը Գազայում իշխանության է եկել 2007-ի հունիսին՝ «ՖԱԹՀ» խմբավորմահ հետ զինված հակամարտության արդյունքում: 2007-ի հոկտեմբերին Իսրայելը Գազայի հատվածը հայտարարել է «թշնամական պետական կազմավորում» եւ տնտեսական շրջափակման ենթարկել այն:
«ՀԱՄԱՍ»-ը «Ալ-Կաիդա»-ի հետ գտնվում է հակամարտության մեջ, հաղորդում է РБК-ն:
«ՀԱՄԱՍ»-ի կողմից Իսրայելի օգտին լրտեսության համար մահապատժի ենթարկվածների ընդհանուր թիվը կազմում է 16 մարդ:




























