Հունիսի սկզբին Վոլգոգրադում սպանված գործարարի կինը խոստովանել է, որ նետահարել է ամուսնուն։
Ֆրոլովոյի գործարաններից մեկի 46-ամյա համահիմնադրի մարմինը կրծքավանդակի հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր այս տարվա հունիսի 9-ին՝ Վոլգոգրադի սեփական տան բակում։ Հաղորդվել էր, որ տանտերը, ամենայն հավանականությամբ, դիպուկահարի կրակոցից է զոհվել. Նրան թիկունքից կրակել էին, երբ վերանորոգելիս էր եղել տաղավարը։
Շտապօգնություն եւ ոստիկանություն էր զանգահարել գործարարի կինը։ Տղամարդը մահացել էր շտապօգնության բժիշկների ներկայությամբ, հայտնում է NEWSru.com-ը։
Սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժածի կինը։ Նա խոստովանական ցուցմունք է գրել՝ պատմելով, որ ամուսնուն նետահարել է։ Ըստ նրա՝ սպանության պատճառը ամուսինների հարաբերություններն են եղել, որոնք վերջին յոթ տարում չափազանց լարված էին։ Սպանության օրը նրանք հերթական անգամ վիճել էին։




























