Փախստականների համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է հունիսի 22-ին, նվիրված է ողջ աշխարհում  փախստականների իրավիճակի  վերաբերալ իրազեկության բարձրացմանը: 

Այսօր՝ հունիսի 22-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել «Բռնագաղթ-փախստականները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներն արվել են Լոռիի,  Արմավիրի եւ Կոտայքի մարզերում`2012 աշուն-2013 ամառ ժամանակաշրջանում:

Լուսանկարների հեղինակներն են Փիթեր Շոնը եւ Լաաբերը:

Լուսանկարները`Էդվարդ Արզումանյանի