Ռուսաստանում, մերձմոսկովյան Եգորեւսկ քաղաքում փաթեթ է պայտնաբերվել, որում մարդու կտրված գլուխ է եղել: Սարսափելի փաթեթը գտել է շունը:
Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», քաղաքացին շան հետ զբոսնելիս է եղել Գուսլյանկի գետի ափին, երբ շունը գտել եւ տիրոջ մոտ է քարշ տվել փաթեթը, որի պեջ պարզվել է, մարդու կտրված գլուխ կա:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում է ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, որը փորձում է պարզել տվյալ անձի ինքնությունն ու սեռը, ինչպես նաեւ մահվան հանգամանքները:




























