Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 15 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարները տան բակում հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:



























