Հունիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր - Սպիտակ ավտոճանապարհին`«Ռոսիա» ռեստորանի դիմաց, Սպիտակ քաղաքի բնակիչ Արամ Հովհաննիսյանը, կորցրել է «Ֆոլկսվագեն» մակնիշի 34 TS 109 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել է ճամփեզրի հենապատին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ հենասյունը պոկվել եւ ընկել է հարակից ձորակը:
Վթարի հետեւանքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոմեքենայի ուղեւոր, Սպիտակ քաղաքի բնակիչ Արսեն Պետրոսյանը: Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները, ինչպես նաեւ Սպիտակի ոստիկանները`քննիչի գլխավորությամբ:
Լուսանկարները`Էդվարդ Արզումանյանի



























