Հունիսի 23-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթեւեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների  նախարարությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում, Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայքում, անձրեւաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է միակողմանի:Նշված հատվածը հրշեջ-փրկարարների և ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել է քարերով: