Ստամբուլում եւ Անկարայում նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: ոստիկանությունը փորձել է ցրել փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներին: 

Ինչպես հաղորդում է  «Ազատություն» ռադիոկայանը, վարչապետ Էրդողանը, Սամսուն քաղաքում հանդես գալով իր կուսակիցների առջեւ, իր խոսքում նշել է, որ վերջին շաբաթների անկարգությունները ջուր են լցրել Թուրքիայի թշնամիների ջրաղացին եւ իր բոլոր կողմնակիցներին կոչ է արել հակահարված տալ ցուցարարներին` հաջորդ գարնանը տեղական ընտրություններում քվեարկելու միջոցով:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներն սկսվել էին մայիսի վերջին: Ցուցարարներն սկզբում հանդես գալիս Ստամբուլի Գեզի այգու վերակառուցման դեմ, սակայն ցույցերն աստիճանաբար վերածվեցին քաղաքական ակցիաների` վարչապետի եւ կառավարության հրաժարականի պահանջով: