Այսօր`հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզի Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը15:30-ի սահմաններում Սպիտակ-Երեւան ատոճանապարհին` Սպիտակ քաղաքի կամարի մոտ, իրար են բախվել Երեւանից Մոսկվա մեկնող Scania մակնիշի 90 MO 777 համարանիշի ավտոբուսը եւ «ԳԱԶ-24» մակնիշի 38 US 043 համարանիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով թե ավտոբուսը եւ թե «ԳԱԶ-24»-ը հայտնվել են կարտոֆիլի դաշտում:
Վթարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Երեւան-Մոսկվա ավտոբուսում գտնվող ուղեւերները բարեբախտաբար չեն տուժել:
Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկաններն ու Սպիտակի քննչական բաժնի քննիչ Վահե Հակոբյանը: Ավտոբուսը վարել է Երեւան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վահե Հակոբյանը, իսկ «ԳԱԶ-24»-ը`Ալավերդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Վահե Ամիրաղյանը:
Լուսանկարները`Էդվարդ Արզումանյանի



























