Ուրալում, Լյալյա գետի ափին 11 եւ 12 տարեկան երկու աղջիկների են սպանված գտել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները երեխաների մարմինների վրա սառը զենքի հասցրած վնասվածքներ են հայտնաբերել, հաղորդում է «Ռոսբալտը», վկայակոչելով Սվերդլովսկի մարզի ՆԳՆ ԳՎ-ին:

Զոհված աղջիկների իքնությունը պարզվել է: Նրանցից մեկի մայրն ասել է, որ աղջիկը նախօրեին գնացել է գիշերելու տատիկի մոտ, իսկ այնտեղից ընկերուհու հետ միասին գնացել են գետում լողալու:

Ներկայումս ոստիկանությունը փնտրում է հնարավոր հանցագործներին: