Հունիսի 23-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայրապետական այցով մեկնել է Ֆրանսիա եւ Շվեյցարիա թեմական-եկեղեցական հարցերով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա թեմական-վարչական կառույցների ներկայացուցիչների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ:
Գարեգին Բ-ին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: