Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 23-ին, ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին:
ՀՀ Նախագահը եւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել են նաեւ սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսված ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման, անցակետերի արդիականցման եւ վերազինման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին:




























