Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում կրկնակի ինքնասպանոթյուն է տեղի ունեցել. 68-ամյա մայրն ու իր 47-ամյա աղջիկը ցած են նետվել 17-րդ հարկից` բազմաթիվ ականատեսների աչքի առաջ:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրոմ է, որ մայրը` Ելենա Աբրամովան, հյուր էր գնացել իր դստերը` Իրինա Յուրիեւային: Այնուհետեւ նրանք բարձրացել էին շենքի վերջին հարկ եւ բացել աստիճանավանդակի պատուհանը: Առաջինը պատուհանից նետվել էր դուստրը:

Երկու կանայք էլ հաշվառված են եղել նյարդահոգեբանական բաժանմունքում, ավելի ուշ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերել էին հոգեմետ ուժեղ հաբեր: Մի քանի ականատեսներ շտապօգնություն են կանչել: Ժամանած բժիշկները հաստատել են մահը: